
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
29

Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում կարող է անհրաժեշտ լինել նախ միացնել լիցքավորիչը, ապա
անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի լիցքավորումը սկսելու համար: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե
պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր կատարել:
Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
Պատշաճ լիցքավորում: Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը
լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում
ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
Խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճաններից: Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում:
Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը: Տաք կամ սառը
մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել: Մարտկոցի աշխատանքը հատկապես սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:
Կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ, կամ գրիչ,
ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական շերտերի տեսք ունեն): Սա
կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք պահեստային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում եք պահում: Հպակների կարճ միացումը կարող է