
Ցանցային ծառայություններ
Սարքն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի ծառայություններ մատուցողի կողմից: Որոշ գործառական
հնարավորություններ մատչելի են ոչ բոլոր ցանցերում, այլ հնարավորություններ կարող են պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք
բերեք Ձեր ծառայություն մատուցողի հետ՝ դրանցից օգտվելու համար: Ցանցային ծառայությունները ներառում են տվյալների փոխանցում: Ծառայության
մատակարարից տեղեկացեք Ձեր տան ցանցում կիրառվող կամ այլ ցանցերում ռոումինգից օգտվելու համար սահմանված վճարների մասին: Ծառայություն
մատուցողը կարող է բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող են լինել սահմանափակումներ, որոնք ազդում են
այն բանի վրա, թե ինչպես կարելի է օգտվել այս սարքի որոշ հնարավորություններից, որոնք պահանջում են ցանցային ապահովում, ինչպիսին է WAP
28
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին

2.0 կանխագրերի (HTTP և SSL) պես և TCP/IP կանխագրերով ու լեզվից կախված նշանագրերով գործող առանձնահատուկ տեխնոլոգիաների
ապահովում:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ ֆունկցիոնալ հնարավորություններ անջատվեն կամ չակտիվացվեն: Նման դեպքերում
այդ հնարավորությունները չեն երևա Ձեր սարքի հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև ընտրովի տարրեր ունենալ, ինչպիսիք են ընտրացանկում
եղած անվանումները, ընտրացանկի դասավորվածությունն ու պատկերակները: