և քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը:
Մարտկոց
Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Այս սարքի հետ օգտագործման համար նախատեսված մարտկոցը BL-5CB է: Nokia-ն կարող է
այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ մոդելներ արտադրել: Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով օգտագործվելու համար.
AC-3 . Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի մոդելի ստույգ համարը կարող է տարբեր լինել: Խրոցակի տեսակը նույնականացվում է ստորև
նշվածներից որևէ մեկով. E, X, AR, U, A, C, K կամ B.
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ
խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են դարձել, ապա փոխեք
մարտկոցը: Օգտագործեք միայն այս սարքի համար նախատեսված և Nokia-ի կողմից հաստատված մարտկոցներ ու լիցքավորիչներ դրանք լիցքավորելու