Հիշողության համօգտագործում
Սույն սարքի գործութային հիշողությունը կարող է համակցված կերպով օգտագործվել հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունների կողմից. մուլտիմեդիա
հաղորդագրում (MMS): Այդ ֆունկցիոնալ հնարավորություններից մեկի կամ մի քանիսի օգտագործումը կարող է նվազեցնել մնացած ֆունկցիոնալ
հնարավորությունների համար նախատեսված հիշողության ծավալը: Եթե սարքը հիշողության լիքը լինելու մասին ծանուցում է ցուցադրում, վերացրեք
համօգտագործող հիշողության մեջ պահվող տվյալների որոշ մասը:
Սարքի ծրագրակազմի թարմացումներ մասին
Սարքի ծրագրակազմի թարմացումների միջոցով կարող եք ձեռք բերել նոր հնարավորություններ կամ կատարելագործել սարքի գործառույթները:
Ծրագրակազմը թարմացնելը կարող է նաև բարելավել սարքի աշխատանքը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելուց առաջ խորհուրդ է տրվում կրկնօրինակել անձնական տվյալները:
Ուշադրություն.
Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել՝
նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով զանգեր կատարելու համար: Նախքան ծրագրերը թարմացնելը անպայման պահեստավորեք
տվյալները:
Թարմացնելուց հետո հնարավոր է, որ օգտագործողի ուղեցույցում պարունակվող տվյալները լինեն հնացած:
Լրասարքեր
Ուշադրություն.
Գործածեք բացառապես տվյալ մոդելի հետ օգտագործելու համար Nokia-ի կողմից հաստատագրված մարտկոցներ, լիցքավորիչներ և լրասարքեր:
Ցանկացած այլ տեսակների օգտագործումը կարող է անվավեր դարձնել հաստատումները կամ երաշխիքները և վտանգավոր լինել: Մասնավորապես,
հաստատում չստացած լիցքավորիչների կամ մարտկոցների շահագործումը կարող է հրդեհի, պայթյունի, արտահոսքի կամ այլ վտանգավոր իրադրության
պատճառ դառնալ:
Nokia-ի կողմից հաստատագրված լրասարքերի առկայությունը պարզելու համար դիմեք Ձեր գործակալին: Լրասարքերի հոսանքի լարն անջատելիս բռնեք