
Բժշկական սարքավորումներ
Ռադիոհաղորդիչ սարքավորման աշխատանքը` ներառյալ անլար հեռախոսները, կարող է խանգարել բավարար պաշտպանություն չունեցող բժշկական
սարքների աշխատանքին: Խորհրդակցեք բժշկի կամ բժշկական սարքավորման արտադրողի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք այդ սարքերը բավարար
պաշտպանություն ունեն ռադիոհաճախության արտաքին էներգիայից: Անջատե՛ք Ձեր սարքը, եթե փակցված կանոնները հրահանգում են այդպես վարվել:
Հնարավոր է, որ հիվանդանոցներն ու առողջապահական հաստատությունները ռադիոհաճախության արտաքին էներգիայի նկատմամբ զգայուն
սարքավորումներ օգտագործեն: