
Հիշաքարտի տեղադրումը
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի microSD
քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի համար հաստատված արդյունաբերական
ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն այս սարքի
հետ: Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված
տվյալները:
Ձեր հեռախոսը ապահովում է մինչև 32 գբ հիշողության ծավալ ունեցող microSD քարտեր:
Սարքի հետ կարող է տրամադրվել համատեղելի հիշաքարտ, որը կարող է արդեն մտցված լինել սարքի
մեջ: Հակառակ դեպքում արեք հետևյալը՝
1 Բացեք հետևի կափարիչը:
2 Համոզվեք, որ քարտի կոնտակտներով մակերեսը նայում է դեպի ներքև: Ներս հրեք քարտը մինչև
չլսեք կտտոց:
3 Հետ տեղադրեք հետևի կափարիչը: