Bluetooth անլար տեխնոլոգիա
Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս սարքը ռադիոալիքների միջոցով միացնել 10 մետր (32
ոտնաչափ) շառավղի վրա գտնվող համատեղելի Bluetooth սարքին կամ լրասարքին:
Ընտրել
Ընտցնկ
>
Պրմտրեր
>
Միացնելիություն
>
Bluetooth
:
Bluetooth միացման գործարկում
1 Ընտրել
Իմ հեռախոսի անունը
և մուտքագրել սարքի անունը:
2 Ընտրել
Bluetooth
>
Միացնել
: նշանը ցույց է տալիս, որ Bluetooth միացնելիությունն ակտիվ
է:
3 Սարքը աուդիո լրասարքին միացնելու համար ընտրել
Միացում լսողական լրասարքերի
և այն սարքը,
որին ցանկանում եք միացում կատարել:
4 Սարքը տիրույթում առկա որևէ Bluetooth սարքի հետ զուգտակելու համար ընտրել
Զուգտակված
սարքեր
>
Ավլ. նոր սարք
:
Ոլորել դեպի գտնված սարքը և ընտրել
Ավլցնլ
:
Սարքի մեջ մուտքագրել անցակոդ (մինչև16 նիշ) և թույլատրել միացումը մյուս Bluetooth սարքի
վրա:
Եթե մտահոգված եք անվտանգությամբ, ապաակտիվացրեք Bluetooth գործառույթը կամ կանխադրեք
Իմ
հեռախոսի տեսանելիությունը
-ը
Թաքցված
-ի: Bluetooth հաղորդակցություն ունեցեք միայն նրանց հետ,
ում վստահում եք:
ԱՀ-ն համացանցին միացնելը
Կարող եք օգտագործել Bluetooth տեխնոլոգիան՝ Ձեր համատեղելի ԱՀ-ն առանց PC Suite
ծրագրակազմի համացանցին միացնելու համար: Ձեր սարքը պետք է համացանցին (ցանցային
ծառայության) միանալու հնարավորություն ունենա, իսկ ԱՀ-ը պետք է ապահովի Bluetooth
տեխնոլոգիան: Սարքի ցանցային մուտքի կետի (NAP) ծառայությանը միանալուց և Ձեր ԱՀ-ի հետ
զուգտակելուց հետո, սարքն ինքնաբերաբար փաթեթային տվյալների կապ կհաստատի համացանցի հետ:
Սույն սարքը բավարարում է Bluetooth 2.1 + EDR հատկորոշմանը, որն ապահովում է հետևյալ
պրոֆիլները. ընդհանուր մուտք, ձեռնազատ, ականջակալ, օբյեկտի հրում, ֆայլերի փոխանցում, հեռադիր
մուտք դեպի ցանց, հաջորդական պորտ, SIM մուտք և օբյեկտների ընդհանուր փոխանակում: Bluetooth
տեխնոլոգիայով աշխատող այլ սարքերի հետ փոխհամատեղելիությունն ապահովելու համար օգտագործեք
միայն Nokia-ի կողմից այս մոդելի համար թույլատրված լրասարքեր: Սույն սարքի հետ այլ սարքերի
համատեղելիությունը պարզելու համար դիմեք այդ սարքերն արտադրողներին:
Bluetooth տեխնոլոգիաների կիրարկմաբ գործող ֆունկցիոնալ հնարավորությունները մարտկոցից
ավելի շատ սնուցում են պահանջում, ինչը նվազեցնում է մարտկոցի լիցքը: